Առեւանգված աղջիկներից մեկը իրեն նետել է մեքենայից, իսկ մյուսը՝ դանակահարված տեղափոխվել բուժկենտրոն. Pastinfo

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 20:14
Էջմիածնում 27-ամյա աղջիկ է դանակահարվել: Նոյեմբերի 13-ին, դանակահարված  աղջիկը տեղափոխվել է «Վաղարշապատի» բժշկական կենտրոն։ Բժշկական կենտրոնից ահազանգել են, որ իրենց մոտ է տեղափոխվել  վերջույթի կտրած-ծակած վնասվածքներ, բազուկի եւ կրծքավանդակի հետին մակերեսին կտրած-ծակած վնասվածքներով երիտասարդ աղջիկ:

«Փաստինֆո»-ի  տեղեկություններով, տուժածն Արագածոտնի բնակչուհի է, 27 տարեկան։ Դեպքի օրը նա քրոջ հետ գտնվել է տաքսի ավտոմեքենայի մեջ, սակայն ճանապարհին նրանց կանգնեցրել են, նստեցրել այլ մեքենա։ Ճանապարհին աղջկա քույրն իրեն նետել է ավտոմեքենայից, իսկ մյուսը՝ ավելի ուշ դանակահարված տեղափոխվել բժշկական կենտրոն։

Ամենաընթերցվածը