Պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո. ՊՆ պատասխանը Նիկոլ Փաշինյանին

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 15:17
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը պատասխանել է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի գրառմանը նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման գործի վերաբերյալ:

«ՀՀ ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցման պատասխանը տրվել է բոլոր հիմնավորումներով, օրենսդրական հիմքերով: Այնտեղ հստակ նշված են բոլոր այն հիմքերը, որոնց համաձայն պահեստազորի որևէ շարքայինի գործ չի պահպանվում նրա սպա դառնալուց հետո: Ավելին, մշտական չեն պահվում անգամ պահեստազորային շարքայինների գործերը, դրանք վերացվում են սահմանված ժամկետի լրանալուց հետո: ՀՀ ՊՆ Վիգեն Սարգսյանի սպայական հաշվառումից հետո նրա շարքայինի անձնական գործը ոչնչացվել է, ինչպես մեր ԶՈւ-երի բոլոր սպաներինը: Պահեստազորի սպան ունի սպայական գործ, որը պահպանվում է ըստ կարգի», - Ֆեյսբուքում գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

Ամենաընթերցվածը