«Տաշիր» ընկերությունը 1.1 միլիարդ դոլար կներդնի Հայաստանի էներգետիկ ոլորտում

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 15:06
«Տաշիր» ընկերությունների խումբը Հայաստանի ներդրողների ակումբի և մի շարք միջազգային կազմակերպությունների հետ մտադիր է ավելի քան 1 միլիարդ դոլարի ներդրումներ անել Հայաստանի էներգետիկ ոլորտում: Այս մասին հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի տնօրենի տեղակալ Կարեն Դարբինյանը, տեղեկացնում է Առկա գործակալությունը:

Մասնավորապես, 200 միլիոն դոլար ներդրվելու է «Շնող» ՀԷԿ-ի կառուցման նախագծում: Եվս 900 միլիոն դոլար ներդրվելու է Հայաստանի էլեկտրացանցերի արդիականացման մեջ: 

Ամենաընթերցվածը