Վիգեն Սարգսյանի տարկետման փաստաթղթերը ոչնչացվել են. Նիկոլ Փաշինյան

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 13:59
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանին պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի տարկետման հիմքերը չեն տրամադրվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:

«Նոյեմբերի 1-ին տեղեկացրել էի, որ ՀՀ Զինվորական կոմիսարին գրություն էի ուղակել, պահանջելով ինձ տրամադրել այն փաստաթղթերը, որոնց հիման վրա 1993 թվականին զորակոչիկ Վիգեն Սարգսյանը ժամկետային զինվորական ծառայությունից տարկետում է ստացել։

Այսօր ծանոթացա զինկոմի պատասխանին։ Իմ պահանջած փաստաթղթերը կցված չեն փաթեթին, որովհետեւ, ինչպես զինկոմն է գրում ինձ ուղղված գրության մեջ, այդ փաստաթղթերը ոչնչացվել են։

Հիշեցնեմ, որ հարցումն ուղարկել էի այն բանից հետո, երբ հրապարակային կասկածներ էին հնչել, որ 1993 թվականին Վիգեն Սարգսյանը ապօրինի կերպով զորակոչից խուսափել է»,- գրել է Փաշինյանը։

Ամենաընթերցվածը