Իրանի քաղաքացին փորձել է հայ-իրանական սահմանով նռնականետի նշանառու անցկացնել

  • Ներքին կյանք - 13 Նոյեմբերի 2017, 11:23
Հայաստանում ռուս սահմանապահները Իրանի քաղաքացու են ձերբակալել, որի մոտ նռնականետի նշանառու է եղել:

Հայաստանում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից հայտնել են, որ անցած հանգստյան օրերին «Ագարակ» անցակետում Մեղրիի սահմանապահ ջոկատի զինծառայողները տրանսպոտային միջոցը զննելիս, որը Իրանի քաղաքացու է պատկանել, օպտիկական ՊԳՕ-7 նշանառու են հայտնաբերել՝ օգտագործվում է ձեռքի ՌՊԳ-7 հակատանկային նռնականետից կրակելու համար:

Իրավախախտն ասել է, որ այն ընկերոջ խնդրանքով ձեռք է բերել Երեւանի շուկաներից մեկում: Ռուս սահմանապահները, գործող օրենսդրության համաձայն, ձերբակալված իրավախախտին եւ նշանառուն հանձնել են Հայաստանի իրավասու մարմիններին:

Ամենաընթերցվածը