«Սիմֆոնիզմը ռոքում». Վահագն Պապայան

  • Ներքին կյանք - 12 Նոյեմբերի 2017, 18:19
Նոյեմբերի 16-ին, «Էօն» սրճարանում տեղի կունենա Վահագն Պապայանի դասախոսությունը «Սիմֆոնիզմը ռոքում» վերնագրով և համապատասխան թեմայով:

Վահագն Պապայանը Dumbarton Oaks և Oaksenham խմբերի բասս կիթառահարն է եղել, իսկ ներկա պահին «Այբ» կրթահամալիրում ղեկավարում է սեփական երաժշտական խումբը:

Միջոցառման մանրամասն տեղեկությունը ներկայացված է ստորև՝

Վահագն Պապայանը կխոսի սիմֆոնիզմ գաղափարի մասին և մասնավորապես` դրա ներթափանցումների շուրջ ռոք երաժշտության մեջ, կպատմի իր կյանքից արկածներ՝ կապված թեմայի հետ, կցուցադրի նմուշներ դաշնամուրով, ինչպես և ձայնագրված օրինակներով։ Վահագն Պապայանը Dumbarton Oaks և Oaksenham պռոգրեսիվ ռոք խմբերի հիմնադիրն ու բաս-կիթառահարն է եղել, «Այբ» ավագ դպրոցի աշակերտներից ստեղծված The Battle of Evermore խմբի ղեկավարն է ու մարդ, ում հիմնական նպատակը կյանքում իր սիրած երաժշտությունը հասանելի և ըմբռնելի դարձնելն է Խնդրում ենք նախապես գրանցվել այստեղ, ձեր տեղն ապահովելու համար. Կարող եք միանալ նաև առանց գրանցվելու: Մուտքը՝ 1500 դրամ (ներառյալ ԷՕՆի հյուրասիրությունը՝ թեյ, սուրճ, քաղցրավենիք)

Ամենաընթերցվածը