Արտակարգ դեպք Մխչյանում. կրակոցներ են հնչել. կա վիրավոր

  • Ներքին կյանք - 11 Նոյեմբերի 2017, 11:59
Արարատի մարզում, նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել. ժամը 23։20-ի սահմաններում Ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ Երեւան-Երասխ ավոճանապարհի 19-րդ կմ հատվածում՝ Մխչյան գյուղից դեպի գլխավոր մայրուղի տանող ճանապարհին գործող «Ֆլեշ» բենզալցակայանի դիմաց, ծեծկռտուք է, որի ժամանակ հնչել են նաեւ կրակոցներ։

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները նշված վայրում զննություն են կատարել, որտեղ հայտնաբերել են մի քանի բջջային հեռախոսներ եւ ծալովի դանակներ:

Այդ ընթացքում Արտաշատի բժշկական կենտրոնից տեղեկացրել են, որ «պոլիտրավմա հարցական, գլխի, կրծքավանդակի, որովայնի վերջույթների բազմակի փակ տրավմաներ, ներքին արյունահոսություն հարցական, հեմոպնեւմոթորաքս հարցականով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ում իրենք առաջինը բուժօգնությունը ցուցաբերելուց հետո տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն։

Իրավապահները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 31-ամյա Հրանտ Պ.-ն է։ Բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ նա ի վիճակի չէ կատարվածի մասին տեղեկություններ տալու։

Ժամեր անց Արտաշատի ոստիկանները պարզել են, որ նշված հատվածում վիճաբանություն է տեղի ունեցել Հրանտ Պ.-ի եւ 41-ամյա Տիգրան Պ.-ի միջեւ, որի ժամանակ էլ Տիգրան Պ.-ն մարմնական վնասվածքներ է պատճառել Հրանտին:

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, Արտաշատի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների արդյունքում Տիգրան Պ-ն մեղայականով ներկայացել է Ոստիկանության Արտաշատի բաժին։

Ամենաընթերցվածը