Հերմինե Նաղդալյանը մեկ ամսում բյուջեի հաշվին 2 մլն դրամի խոսել է հեռախոսով. ՀԺ

  • Ներքին կյանք - 11 Նոյեմբերի 2017, 09:19
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Վերջերս մամուլում հրապարակում եղավ, որ ԱԺ-ն պետական բյուջեի հաշվին մոտ 100 հազար ԱՄՆ դոլար գումար է վճարել պատգամավորների հեռախոսային խոսակցությունների համար: Նշենք, որ ԱԺ փոխնախագահները եւ հանձնաժողվի նախագահները, որոնք գործուղման են մեկնում, պետության կողմից նախապես ստանում են ռոումինգ կապով հեռախոսահամարներ, որպեսզի արտերկրից կարողանան կապի մեջ լինել:

Հրապարակումից հետո «ՀԺ»-ին տեղեկություններ հասան, որ 2017 թվականի մայիս ամսվա ընթացքում միայն ԱԺ նախկին փոխնախագահ, ԵԽԽՎ պատվիրակության նախկին նախագահ Հերմինե Նաղդալյանի հեռախոսային խոսակցությունների համար մոտ 2 միլիոն դրամ  է վճարվել: Մեր տեղեկություններով, նույն ժամանակահատվածում ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին տրամադրված հեռախոսահամարի վճարումները չեն գերազանցել 50 հազար դրամը, իսկ ԱԺ Եվրոպական ինտեգրացիայի հանձնաժողվի նախագահ Նաիրա Զոհրաբյանի հեռախոսի համար վճարվել է 10- 12 հազար դրամի սահմանում գումար: Տեղեկությունը փորձեցինք ստուգել անձամբ Հերմինե Նաղդալյանից, սակայն նրա հեռախոսահամարը տեւական ժամանակ անհասանելի էր:

Ամենաընթերցվածը