Ադրբեջանը նորից է կիրառել Սպայկ հրթիռ

  • Ներքին կյանք - 23 Հոկտեմբերի 2017, 19:07

Հոկտեմբերի 23-ին՝ ժամը 15:05-ի սահմաններում, արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտու արևելյան ուղղությամբ ադրբեջանական զինուժը խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը՝ կիրառելով «ՍՊԱՅԿ» տիպի կառավարվող հակատանկային հրթիռ:

Ինչպես տեղեկացրին ԱՀ ՊՆ լրատվական ծառայությունից, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները, շփման գծում լարվածությունը չխորացնելու համար, շարունակել են ցուցաբերել զսպվածություն և պատասխան գործողությունների չեն դիմել:

Ամենաընթերցվածը