Բակո Սահակյանը մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման արարողությանը

  • Ներքին կյանք - 23 Հոկտեմբերի 2017, 18:56
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 23-ին Գանձասարի վանքում մասնակցել է Արցախի եկեղեցիներին հայկական ոճով գորգերի նվիրաբերման հանդիսավոր արարողությանը: 

Ինչպես հայտնեցին ԱՀ նախագահաի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, Բակո Սահակյանը երախտագիտություն է հայտնել ինչպես նախաձեռնության հեղինակներին, այնպես էլ բոլոր այն մարդկանց, ովքեր ներգրավված են դրա իրականացման գործում՝ նշելով, որ այն ունի մշակութային, ազգագրական, ինչպես նաեւ կարեւոր հասարակական նշանակություն: 

Ամենաընթերցվածը