Նոր նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային

  • Ներքին կյանք - 23 Հոկտեմբերի 2017, 17:48
2017 թվականի հոկտեմբերի 23-ին Մատենադարանի շենքում «Հայփոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հիմնադրման 300-ամյակը» թեմային: Նամականիշի մարումը տեղի ունեցավ Վենետիկի Սուրբ Ղազար կղզում Մխիթարյան միաբանության հաստատման 300-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում:

Նամականիշի վրա պատկերված է Սուրբ Ղազար կղզում գտնվող Մխիթարյան միաբանությունը:

Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի Cartor” տպագրատանը՝ 40 000 հատ տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Վահե Մուրադյանը:

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արման Խաչատրյանը, Մխիթարյան միաբանության քահանայապետական պատվիրակ Գերապայծառ Տեր Լևոն արք. Զաքիյանը, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը, “Հայփոստ” ՓԲԸ-ի գլխավոր գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հայկ Ավագյանը:

Թողարկման օրը` 23 հոկտեմբերի 2017թ.

Դիզայնը՝ Վահե Մուրադյան

Տպարանը` Cartor, Ֆրանսիա

Չափսերը` 40,0 x 30,0 մմ

Տպաքանակը՝ 40 000 հ.

«Հայփոստ» ՓԲԸ

«Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ԲՎ

Ամենաընթերցվածը