Ավտովթարից մահացածը Վանաձորի ծննդատան բժիշկն է

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2017, 11:20
Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, Գեղարքունիքի մարզում տեղի ունեցած ողբերգական ավտովթարից մահացածը Վանաձորի ծննդատան բժիշկ Արսեն Բալայանն է:

Shsmshyan.com-ի փոխանցմամբ` ժամը 01։20-ի սահմաններում Վանաձոր քաղաքի բնակիչ՝ 37-ամյա Արսեն Բալայանը Երեւան-Իջեւան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում իր վարած Mercedes մակնիշի 82 ՏN 888 համարանիշի ավտոմեքենայով «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ դեպի Սեւան ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել բետոնե արգելապատնեշներին եւ մոտ 120 մետր մի քանի պտույտ գլխիվայր շրջվելով՝ ավտոմեքենայով բախվել է «Հարսնաքար» ռեստորանային համալիրի ճաղավանդակներին։

Վարորդին  քաղաքացիներն ու Սեւանի շտապօգնության բժիշկները հայտնաբերել են մեքենայից դուրս, ծայրահեղ ծանր վիճակով տեղափոխել են Սեւանի հիվանդանոց, որտեղ, սակայն գիտակցության չգալով՝ մահացել է։

Տարօրինակ զուգադիպությամբ նախորդ տարի այս օրը Վանաձորի ծննդատանը մահացավ 32-ամյա ծննդկան Հռիփսիմե Նազլուխանյանը: Կնոջ հարազատները ծննդկանի մահվան մեջ մեղադրում են այդ օրվա հերթապահ բժիշկ Արսեն Բալայանին եւ Դավիթ Շահվերդյանին:

Ամենաընթերցվածը