«Եվ վերահսկող մեխանիզմները պետք է տեղադրվեն, և բանակցություններ պետք է լինեն»

  • Ներքին կյանք - 18 Հոկտեմբերի 2017, 10:28
«Ես տարածված հայտարարություններից ստացել եմ այնպիսի տպավորություն, որ և վերահսկող մեխանիզմները պետք է տեղադրվեն, և բանակցություններ պետք է լինեն, և առաջընթաց պետք է ապահովվի, և լարվածություն թուլացվի»։

Անդրադառնալով Սարգսյան-Ալիև հանդիպումից հետո տարածված հայտարարություններին՝ Lragir.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը։

Նա ասել է, որ չի կարծում, թե որևէ հարցի շուրջ անհամաձայնություն մնացել է։

«Իհարկե, կար հաջողություն այս հանդիպման մեջ։ Ցանկացած հանդիպում հաջողություն է, և հաջողությունը լարվածության թուլացման նախանշաններն են», հավելել է նա։

Ամենաընթերցվածը