Ողբերգական դեպք Վանաձորում. բնակարանում այրված վիճակում հայտնաբերվել է 4-ամյա երեխայի դի. Armtimes.com

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 22:08
Վանաձորում այսօր՝ հոկտեմբերի 12-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել: Armtimes.com-ի թղթակիցը հաղորդում է, որ Աղայան 25 բնակարանում հրդեհ է բռնկվել: Այս պահին եղած տեղեկություններով՝ հրդեհի հետեւանքով բնակարանում հայտնաբերվել է 4-ամյա տղա երեխայի դի՝ ծխահարված ու այրված վիճակում: Նախնական տեղեկություններով՝ բնակարանում դեպքի պահին փոքրիկը միայնակ է եղել: Հրշեջները փոքրիկին հայտնաբերել են այրվածքներով ու ծխախեղդ եղած վիճակում:

Ամենաընթերցվածը