Փորձագետ. Հայաստանում պետական ապարատը կկրճատվի եւս 700 աշխատակցով. News.am

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 18:26
Հայաստանի կառավարության 2018 թվականի ծրագրով պետական ապարատում կկրճատվի ավելի քան  700  մարդ։  Հոկտեմբերի 12-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ, այս մասին հայտնել է Ինովացիոն եւ ինստիտուցիոնալ հետազոտությունների կենտրոնի ղեկավար, տնտեսական գիտությունների  թեկնածու Ատոմ Մարգարյանը: Այս մասին հայտնում է News.am-ը:

Փորձագետի խոսքով՝  դա թույլ կտա տնտեսել պետական ապարատի պահպանման ընդհանուր ծախսերի 0․7 տոկոսը։ «Սահմանադրական փոփոխությունները նախատեսում  են կառուցվածքային լուրջ փոփոխություններ, ինչպես նաեւ որոշ կրճատումներ եւ միավորում կառավարման համակարգում։ Սակայն ծախսերի կրճատում չի նախատեսվում»,-նշել է Մարգարյանը՝ հավելելով, որ այդ բնագավառի ծախսերը նախատեսվում է ավելացնել 4 միլիարդ դրամով՝ աշխատավարձերի բարձրացման նպատակով։ 

Ամենաընթերցվածը