Նոր կողոպուտ Երեւանում. կոտրել են «Իզի Փեյ»-ին պատկանող տերմինալը և գողացել խոշոր չափի գումար

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 17:34
Երեկ ՝ հոկտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 05։30-ից մինչև 10։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ Էրեբունի փողոցի թիվ 24 հասցեում դռան փականը կոտրելու միջոցով վնասել են այնտեղ տեղադրված «Իզի-Փեյ» ՍՊԸ-ին պատկանող վճարահաշվարկային տերմինալը։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տերմինալի միջից գողացել են 375 հազար 800 դրամ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաքննություն է սկսվել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կատարվածը առաջինը նկատել է նշված ընկերության տեխնիկը։

Ամենաընթերցվածը