ՀՀ կենտրոնական բանկի նախագահը մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 12:34

ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային այցով մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի Միջազգային Հիմնադրամի և Համաշխարհային Բանկի կառավարիչների խորհուրդների 2017թ. տարեկան հանդիպումներին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ նախագահը հանդիպումներ է ունենալու ԱՄՀ և ՀԲ՝ Բելգիայի և Նիդերլանդների կողմից գլխավորած ենթախմբի երկրների ԿԲ-ների կառավարիչների և Միջազգային Ֆինանսական կառույցների ներկայացուցիչների հետ: Հանդիպումներ են նախատեսված ՀԲ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի և ՀԲ գործադիր տնօրեն Ֆրենկ Հեմսկերկի, ՎԶԵԲ փոխնախագահ Ալան Պիլուի, նաև ԱՄՀ գործադիր տնօրեն Էնթոնի դը Լաննոյի և ԱՄՀ-ի Մերձավոր Արևելքի եւ Կենտրոնական Ասիայի մասով տնօրեն Ջիհադ Ազուրի հետ:

Միջոցառումների շրջանակում նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ տարածաշրջանային տնտեսական զարգացումների, միջազգային ֆինանսական շուկայի արդի վերլուծությունների շուրջ:

Ամենաընթերցվածը