Հայկական զինուժի կորուստները 2017-ի սեպտեմբերին. Razm.info

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 11:15
2017-ի սեպտեմբերի 1-ից 30-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 2 դեպքի մասին։ Կորուստներից երկուսն էլ մարտական են: Այս մասին հայտնում է Razm.info-ն:

Մարտական կորուստներ

• Սեպտեմբերի 1-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, ականի պայթյունից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Հայկ Գագիկի Խաչատրյանը:

• Սեպտեմբերի 28-ին ՊԲ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից ստացած հրազենային վիրավորումից մահացել է ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Սեյրան Մանվելի Սարգսյանը:

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին  հունվարի 1-ից սեպտեմբերի 30-ը հայտարարվել է հայկական բանակի 45 զինծառայողի մահվան մասին։

Ամենաընթերցվածը