Հազարավոր մարդիկ այլեւս ՀՀ մշտական բնակիչ չեն. Փաստ

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 10:22
«Փաստ» օրաթերթը գրում է. Հայաստանի մշտական բնակչության թվաքանակի վերաբերյալ Ազգային վիճակագրական ծառայության 2017 թ. առաջին եւ երկրորդ եռամսյակային տվյալները հուսադրող չեն:

ԱՎԾ տվյալներով՝ 2017թ. առաջին եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թվաքանակը կազմել է 2981500 մարդ: 2017 թ. երկրորդ եռամսյակում այդ թիվը նվազել է՝ հասնելով 2979900–ի:

Սա նշանակում է, որ առաջին եռամսյակի նկատմամբ երկրորդ եռամսյակում մշտական բնակչության թիվը շուրջ 1600–ով նվազել է: Նկատենք, որ 2016 թ. մշտական բնակչության ցուցանիշը գերազանցում էր 2017թ. թե՛ առաջին եւ թե՛ երկրորդ եռամսյակային տվյալներին:

2016 թ. ՀՀ մշտական բնակության թվաքանակը կազմել է 2986100 մարդ: 2016 թ. տվյալների համեմատ՝ 2016 թ. երկրորդ եռամսյակում ՀՀ մշտական բնակչության թիվը նվազել է 6200–ով:

Ամենաընթերցվածը