Լռել ու անհետանալ. Ծառուկյանի խիստ հրահանգը

  • Ներքին կյանք - 12 Հոկտեմբերի 2017, 09:27
«Հրապարակ» թերթը գրում է. «Ծառուկյան» դաշինքում սկսել են գրաքննության ենթարկել ֆրակցիայի ցանկացած պատգամավորի հրապարակային խոսքը, հայտարարությունը:

Խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը բոլորին հրահանգել է հնարավորինս քչախոս դառնալ կամ շատ չերեւալ ասպարեզում, քանի որ կուսակցության ասելիքը կասի Իվետա Տոնոյանը կամ էլ նրա ցուցումով ու համաձայնությամբ՝ այլ անձ:

Հատկանշական է, որ հոկտեմբերի 10-ին ԱԺ-ում բրիֆինգներին երեք տասնյակից ավելի անդամ ունեցող խմբակցությունից որեւէ մեկը չէր ներկայացել՝ Իվետա Տոնոյանը Հայաստանում չէր, նրան փոխարինող էլ չէին գտել»:

Ամենաընթերցվածը