Պետության օժանդակությամբ Հայաստանում հիմնվում է քացախի ժամանակակից արտադրություն

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 22:23

ՀՀ կառավարությունը խրախուսում է քացախի արտադրության ներդրումային ծրագրին և երեք տարի ժամկետով նախատեսում է հետաձգել «ԱՆԴ» ՍՊԸ-ի կողմից ապրանքների ներմուծման ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է կառավարության հոկտեմբերի 12-ի նիստի օրակարգում:

«ԱՆԴ» ընկերությունը զբաղվում է այգեգործությամբ (խնձորի այգիներ) և մեղվաբուծությամբ։ Այժմ ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նախատեսում է վերազիննել արդեն իսկ գործող այգիները հակակարկտային ցանցերով, նաև զբաղվել մեղրի և խնձորի քացախի արտադրությամբ։

Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 68,5 մլն դրամի ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի մոտ 64,4 մլն դրամը։

Արդյունքում հնարավոր կլինի ներդնել մի շարք երկրների ժամանակակից սարքավորումներ:

Ներդրումային ծրագրի իրագործման արդյունքում կստեղծվի մոտ 12 աշխատատեղ` միջին աշխատավարձը կազմելով 2017թ.– 77 հազ. դրամ, 2018թ.- 82 հազ. դրամ և 2019թ.-85 հազ. դրամ:

Ամենաընթերցվածը