«Հայփոստ»-ի հավատարմագրային կառավարման ժամկետը կերկարաձգվի երեք ամսով

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 19:39

ՀՀ կառավարության կողմից «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ»-ին  հանձնված «Հայփոստ» ՓԲԸ-ի հավատարմա­գրային կառավարման ժամկետը կերկարաձգի ևս երեք ամսով՝ մինչ 2017 թվականի տարեվերջ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այդ մասին որոշման նախագիծն ընդգրկված է գործադիրի հոկտեմբերի 13-ի նիստի օրակարգում:

ՀՀ կառավարության 2016թ. նոյեմբերի 24-ի որոշմամբ «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժնետոմսերը հանձնվել է  հավատարմա­գրային կառավարման՝ «Հայփոստ Թրասթ Մենեջմենթ» ՓԲԸ-ին և 2016թ. դեկտեմբերի 14-ին ստորագրվել հավատարմագրային կառավարման պայմանագիր: Պայմանագրով՝ հավատարմագրային կառավարման ժամկետը սահմանվել է 9 ամիս (ավարտը՝ 2017թ. սեպտեմբերի 30):

Հաշվի առնելով, որ «Հայփոստ»-ն ընդգրկված է «Պետական գույքի մասնավորեցման 2017-2020 թվականների ծրագրի մասին» ՀՀ օրենքում և  կառավարության 2017թ. հունիսի 19-ի որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության 2017-2022թթ. ծրագրի համաձայն նախատեսվում է մինչև 2018թ. ավարտը իրականացնել «Հայփոստ»-ի մասնավորեցում, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերը նշված պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգել 3  ամիս ժամկետով:

Ամենաընթերցվածը