Խնձորեսկում ֆունիկուլյոր է կառուցվելու

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 17:17
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանի ներկայությամբ, հոկտեմբերի 8-ին «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի և «Դոփփելմեյր Գարավենտա» խմբի (Doppelmayr Garaventa Group) վերազգային ընկերության անդամ «Գարավենտա ԱԳ» (Garaventa AG) շվեյցարական ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր։

Այս նպատակով հոկտեմբերի 6-8-ը Հայաստան էին ժամանել «Գարավենտա ԱԳ» ընկերության մարքեթինգի և վաճառքների մասով նախագահ Ֆիլիպ Բիները և վաճառքների գծովտնօրեն Թոմաս Կուրտը:

Պայամանագրով նախատեսվում է Խնձորեսկ գյուղում, «Հին Խնձորեսկ» պատմամշակութային արգելոցի ծրագրի զարգացման շրջանակներում, «Հայհիդրոէներգանախագիծ» ինստիտուտի կողմից ֆունիկուլյորի կառուցում:

Ֆունիկուլյորի կառուցման սկզբնական փուլում ներդրումները կկազմեն 6 միլիոն 100 հազար ԱՄՆ դոլար։

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը կարևորել է պայմանագրի ստորագրումը և ծրագրի իրականացումը Սյունիքի զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման և գրավչության բարձրացման համատեքստում:

Ամենաընթերցվածը