Բուհերը սոցապ նախարարություն չեն. ԵՊՀ ռեկտորը՝ պաշտպանության նախարարին

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 14:32
«Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ Երևանի պետական համալսարանի ռեկտոր Արամ Սիմոնյանը դժգոհեց կառավարության զեղչային ծրագրերից: Նա պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանին խնդրել փոխանցել կառավարությանը, որ բուհերը սոցիալական ապահովության նախարարություն չեն:

«Պարոն նախարար, բուհերը չափազանց ծանր բեռի տակ են՝ կապված զեղչերի հետ: Ոչ միայն մեր բյուջեի 7 տոկոսը, դրանից բացի մեծ քանակությամբ ֆինանսական միջոցներ են ուղղվում այդ զեղչերին: Մենք միանշանակ համաձայն ենք, որ այդ զեղչերն առաջին հերթին պետք է վերաբերեն ծառայած ուսանողներին, նրանց, ովքեր ծառայել են բանակում, հետո վերադարձել ու շարունակում են ուսումը: Բայց այդ զեղչերի մյուս մասը, որը և կառավարության որոշմամբ է սահմանվում, և օրենքով է, լրացուցիչ բեռ է: Մենք խնդրում ենք Ձեզ, որպես կառավարության անդամ, այս զեղչերի ծանր բեռի հարցում պնդեք, որ առաջնությունը տրվի ծառայած ուսանողներին, հետո նոր սոցիալական այս կամ այն խմբի ուսանողներին: Բուհերը չեն կարող իրենց վրա վերցնել սոցիալական ապահովության նախարարության ֆունկցիաները»,- դժգոհեց Արամ Սիմոնյանը:

Ամենաընթերցվածը