Երկիրը պաշտպանելու սահմանադրական պարտավորությունը պետք է տարածվի բոլորի վրա. Վիգեն Սարգսյան

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 13:03
«Այս օրենսդրությունը հստակ ասում է, որ երկիրը պաշտպանելու սահմանադրական պարտավորությունը պետք է տարածվի բոլորի վրա»,- այսօր «Զինապարտության և զինվորական ծառայության մասին» օրենսդրական նոր կարգավորումների մասին խորհրդարանական լսումների ժամանակ ասաց պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը: Նա ներկայացրել է օրենսդրական փոփոխությունները, որոնցով տարկետումը փոխարինվում է արտոնություններով: Պատասխանելով իրվապաշտպան Ավետիք Իշխանյանի հարցին՝ նախարարն ասաց, որ ակադեմիական տարկետումը շատերի համար այսօր դառնում է դուռ՝ բանակում չծառայելու համար:

«Տեսեք, շատ երկար քննարկվում էր հասարակությունում՝ արդյոք պաշտպանության նախարարը ծառայել է, թե՞ ոչ: Պաշտպանության նախարարը ծառայել է այն տեսքով, որը հիմա առաջարկում է իր բոլոր համաքաղաքացիներին, այսինքն՝ ուսման ընթացքում նախապատրաստում զինվորական սպայական ծառայության, ուսման ավարտից հետո սպայական ծառայություն և այդ ձևով երկրին օգտակար լինելու կարողություն»,- ասաց Վիգեն Սարգսյանը:

Հարցին, թե դա չի՞ խթանի արտագաղթը, Վիգեն Սարգսյանը պատասխանեց.

«Մեր երկրի իրողությունը, մեր ազգ-բանակ լինելու մարտավարությունը բացրաձակ չեմ կապում Ղարաբաղյան հիմանխնդրի հետ: Մեր երկրի աշխարհագրությունը մեզ պետք է սովորեցրած լինի, որ անկախ նրանից, այսօր մենք ինչ մարտահրավեր ունենք, պետք է ունենանք միասնության այն մակարդակը, որը մեզ թույլ է տալիս ամենադժվար պահերին համախմբվել ու լուծել մեր խնդիրները»: 

Ամենաընթերցվածը