ՊԵԿ նախագահի որդիներն ընդլայնում են իրենց բիզնեսը. ՀԺ

  • Ներքին կյանք - 11 Հոկտեմբերի 2017, 09:05
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Արարատի մարզի Երասխ համայնքում նոր այգիներ են հիմնվում: «Հրապարակ» օրաթերթը գրել էր, որ վարչապետ Կարեն Կարապետյանը նոր բիզնես է հիմնել և գյուղացիներից հողեր է գնում:

Երասխ համայնքի ղեկավար Ռադիկ Օղիկյանն armtimes.com-ի հետ զրույցում հաստատեց տեղեկությունը, որ գյուղացիները վաճառում են իրենց հողակտորները: «Մարդիկ հողերն առել են, գործարար տղա է, բիզնեսմեն տղա է Հայկ Հունանյանը, գյուղում աշխատատեղ է ստեղծել»,- ասաց Ռադիկ Օղիկյանը՝ նշելով, որ իր տեղեկություններով այգիները հիմնելու է «Գրին ֆարմեր» ընկերությունը:

…ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալությունում «Գրին ֆարմեր» ընկերությունը գրանցվել է 2016 թվականի դեկտեմբերի 28-ին: Հիմնադիրները երեքն են՝ Արման Արտուշի Աբրահամյան, Ռուբեն Վարդանի Հարությունյան և Հենրիկ Վարդանի Հարությունյան: Ընկերության տնօրենը, ինչպես գյուղապետն ասաց, այնպես էլ ռեգիստրում՝ Հայկ Հունանյանն է:

Ընկերության 66 տոկոս բաժնեմասը պատկանում է Արման Աբրահամյանին, 17-ական տոկոսները՝ Հարությունյաններին: Ռուբեն և Հենրիկ Հարությունյանները ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահ Վարդան Հարությունյանի որդիներն են»:

Ամենաընթերցվածը