Ծաղիկներ Մխիթար Սպարապետի գերեզմանին

  • Ներքին կյանք - 07 Հոկտեմբերի 2017, 21:21
Աշխատանքային այցով հոկտեմբերի 7-ին Սյունիք այցելած Սերժ Սարգսյանը մասնակցել է մարզում առաջին անգամ անցկացվող Սպարապետի օրվան նվիրված միջոցառումներին: Սերժ Սարգսյանը միջոցառումների շրջանակներում այցելել է Խնձորեսկ համայնքում գտնվող Մխիթար Սպարապետի գերեզմանին, ծաղիկներ դրել և հարգանքի տուրք մատուցել Սպարապետի հիշատակին, իսկ երեկոյան ներկա է գտնվել օրվա խորհրդի ներքո կազմակերպված գալա համերգին: Խնձորեսկում Սպարապետի օրվան նվիրված բազմաբնույթ միջոցառումներն ուղեկցվել են ժողովրդական տոնախմբությամբ, երգ ու պարով, ավանդական տարբեր սպորտաձևերում մրցույթներով:Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այցելել է Գորիսում գտնվող Ակսել Բակունցի տուն-թանգարան: Նախագահին ներկայացրել են, որ 2012-2014 թվականների ընթացքում թանգարանում կատարվել են հիմնանորոգման աշխատանքներ, բարեկարգվել ու նորացվել է ցուցասրահը, ամբողջովին փոխվել են շարժական ցուցադրական վահանակները, ցուցափեղկերը, ավելացվել են նոր ցուցադրանմուշներ: 

Ամենաընթերցվածը