Սարգսյանն ու Ալիեւը պատրաստ են. Մինսկի խմբի հայտարարությունը

  • Ներքին կյանք - 07 Հոկտեմբերի 2017, 16:42

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները՝ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Էնդրյու Շեֆերը (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա) իրենց և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի՝ տարածաշրջան այցի ավարտին հանդես են եկել Հայաստանի և Ադրբեջանի նախագահներ Սերժ Սարգսյանի ու Իլհամ Ալիևի հետ հանդիպումների արդյունքներն ամփոփող հայտարարությամբ: 

Դրանում նշվել է, որ քննարկումների նպատակն է եղել ավարտել նախագահների հանդիպում կազմակերպելու աշխատանքը, այդ թվում՝ հստակեցնելու քննարկման հնարավոր թեմաները:   

«Երկու նախագահներն էլ հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ վերսկսելու բանակցությունները՝ հակամարտության խաղաղ կարգավորմանը հասնելու նպատակով: Առաջիկա գագաթնաժողովի մասին տեղեկատվությունը համապատասխան կողմերը կներկայացնեն մոտ ապագայում», ասված է համանախագահների հայտարարության մեջ: 

Ամենաընթերցվածը