Կինեմատոգրաֆիստների միության նախագահ ընտրվեց Հարություն Խաչատրյանը

  • Ներքին կյանք - 07 Հոկտեմբերի 2017, 15:43

Կինեմատոգրաֆիստների միության նոր նախագահն է Հարություն Խաչատրյանը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագահն ընտրվեց հոկտեմբերի 7-ին հրավիրված արտահերթ համագումարում կայացած ընտրության արդյունքում: Հարություն Խաչատրյանն ընտրվեց 88 ձայնով: Նախագահի մյուս թեկնածու Վահե Գևորգյանցը ստացավ 29 ձայն, իսկ Գևորգ Գևորգյանը՝ 17:

Ընտրությանը գրանցվել էր միության 145 անդամ:

Ամենաընթերցվածը