Ականատես պատգամավորը սարսափելի մանրամասներ է պատմել Գեղամյան-Փաշինյան ծեծկռտուքից. Ժողովուրդ

  • Ներքին կյանք - 06 Հոկտեմբերի 2017, 08:52
«Ժողովուրդը» գրում է. «Զրուցեցինք այդ միջադեպին ծայրից ծայր ականատես եղած օրենսդիրներից մեկի հետ, որը, սակայն, խնդրեց իր անունը դեռ չհրապարակել: Նա պատմեց, թե ինչպես են զարգացել իրադարձությունները. «Արշատես Գեղամյանը, երբ ԱԺ դահլիճից դուրս եկավ, միջանցքում գործընկերներից մեկի մոտ անկեղծացել է, թե ապեր, իմ մասին երբ խոսում են դահլիճում, կաշկանդվում եմ, բայց դրանց որտեղ բռնել եմ, մի մութ տեղ, սպանելու եմ, ընենց եմ ծեծելու, շան սատակ անելու: Մեկ էլ էդ րոպեին էն Ավետիս Բաբաջանյանը (խոսքը լրագրող Ավետիս Բաբաջանյանի մասին է) ասեց, թե հեն ա Նիկոլը, եկավ բուֆետի կողմ: Գեղամյանը հետ ֆռաց ու շտապեց նրա հետեւից: Մի հատ տվեց Նիկոլին, Նիկոլը թեքվեց՝ վայ արա, էս ինչ ես անում, ուզում էս ձեռ-մեռ քցես: Մեկ էլ Գեղամյանը՝ քացով…: էդ ոնց էր գալիս, թռնում ոտով… լավ է չընգավ, մեծ մարդ էր …: Առանց կատակի, մի 5 -6 րոպե իրար է՛լ բոքս, է՛լ ճլոտի, է՛լ քացով, էն որ հիմա բոքսեր են ցույց տալիս՝ բոյ բեզ պրավիլ, այ, այդպես բոյ էր գնում: Նիկոլն էլ ակտիվ պատասխան հարվածներ էր հասցնում՝ ոտով, ձեռքերով»»:

Ամենաընթերցվածը