Դարի հարսանիքը կայացավ. Հարցը փակված է

  • Ներքին կյանք - 17 Սեպտեմբերի 2017, 18:09
Հայկական ԶԼՄ-ները հեղեղված են ամենահարուստ ռուսահայի՝ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու հարսանիքի մանրամասներով ու լուսանկարներով: Հարսանիքը տեղի է ունեցել Մոսկվայում, մասնակցել են Սերժ Սարգսյանը, Կաթողիկոսը, վարչապետը, հայկական ողջ «էլիտան», ինչպես նաեւ ԵՏՄ վարչապետը՝ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը պարել են միասին:

Նորապսակներին օրհնել է անձամբ Կաթողիկոսը, իսկ վարչապետը եղել է հարսանիքի քավորը: Դե, իսկ «հարսանքատերը»՝ Սամվել Կարապետյանը, կառավարության վերջին որոշումներով ու «հայեցակարգերով» դարձել է Հայաստանի թիվ մեկ օլիգարխն ու «բաժնետերը»՝ նրան է պատկանում էլեկտրաէներգիայի շուկայի մենաշնորհը:

Մի խոսքով, հարսանիքն անցել է ամենաբարձր մակարդակով, եւ ամենակարեւորը՝ Մոսկվայում, արձանագրելով «նոր ոգու» հաղթանակը, որի ստվերում մթագնեց հայաստանցի օլիգարխների աստղը, այդպիսով արձանագրելով օլիգարխիայի «ռոտացիան» Հայաստանում, համակարգային նոր ստատուս քվոյի շրջանակներում: Դժվար է ասել՝ ինչ տրամադրությամբ են Մոսկվայից վերադառնալու մեր տեղական «նաբոբները», որոնց երազանքի ու ինքնահաստատման սահմանն ու պատկերացումները հաստատ փլուզվել են Մոսկվայի էլիտար այդ ռեստորանում:

Եվ գանք ամենաանկարեւորին՝ պետական գործերին: Իհարկե, արտառոց ոչինչ չկա, որ աշխարհիկ-հոգեւոր ղեկավարները մասնակցում են Հայաստանի տնտեսական ու եկեղեցական կյանքում կարեւոր դեր խաղացող գործարարի որդու հարսանիքին: Ընդհանրապես, վաղուց արտառոց ոչինչ չկա՝ Սերժ Սարգսյանն ինքն անխափան մասնակցում է բոլոր նման հարսանիքներին:

Այնուամենայնիվ, մի պահ վերանանք այս ամենից, ու նորից շարադրենք այս նախադասությունը՝ նախագահը, վարչապետը, կաթողիկոսը մեկնել են Մոսկվա՝ հարսանիքի… 

Ամենաընթերցվածը