«Սասնա ծռերին» կտեղափոխեն ԱԱԾ «պադվա՞լ». «Ժողովուրդ»

  • Ներքին կյանք - 14 Սեպտեմբերի 2017, 09:11
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամները ՀՀ ԱՆ տարբեր քրեակատարողական հիմնարկներում են գտնվում: Նրանց մի մասը, օրինակ՝ Ժիրայր Սէֆիլյանը և այլք գտնվում են «Արմավիր» ՔԿՀ-ում, իսկ մի մասը՝ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում: Մամուլը այս ընթացքում գրել է, որ խմբի անդամներից շատերը ՔԿՀ-ների խցերում միայնակ են, և նրանց խցերի մոտ խիստ հսկողություն է:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն՝ քրեակատարողական հիմնարկների պետերը բարձրաձայնել են խնդիրը, որ «Սասնա ծռեր» խմբի անդամները հատուկ հսկողության առանձին խցերում են, ու իրենք ուրիշներին տեղավորելու խնդիր ունեն: Անհրաժեշտ է, որ բոլորը լինեն մեկ վայրում, որպեսզի և՛ վերահսկելի լինեն, և՛ խցեր ազատվեն:

Չի բացառվում՝ առաջիկայում նրանց սկսեն կամաց-կամաց հավաքել «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում՝ ԱԱԾ «պադվալում»:

Ամենաընթերցվածը