Հայաստանը դեֆոլտի առա՞ջ. ծախսերի 7 տոկոսով կրճատում՝ ներքին կարգով. «Ժամանակ»

  • Ներքին կյանք - 14 Սեպտեմբերի 2017, 09:07
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ երեկ կառավարությունում տեղի է ունեցել 2018թ. բյուջեի նախագծի քննարկումը: Փոխվարչապետ Վաչե Գաբրիելյանը ներկայացրել է, որ մինչև հիմա պետական պարտքի սպասարկման համար հատկացվել է մոտ 140 մլրդ դրամ, իսկ արդեն 2019թ. համար նախատեսվում է 250 մլրդ դրամ, ինչն ահռելի բեռ է բյուջեի վրա:

Մեր տեղեկություններով՝ բոլոր նախարարություններին ու գերատեսչություններին հանձնարարվել է ներքին կարգով մոտ  7 տոկոսով կրճատել ծախսերը, անգամ աշխատողներին՝ սկսած դպրոցների պահակներից, որ եղած միջոցները բավարարեն:

Ընդ որում՝ այդ նիստի ժամանակ մտահոգություն է բարձրացվել, որ արդեն հաջորդ տարի, հնարավոր է, մեր երկիրը չկարողանա սպասարկել արտաքին պարտքն ու կանգնի դեֆոլտի առաջ»:

Ամենաընթերցվածը