Գյումրիում 29-ամյա տղան դանակի բազմաթիվ հարվածներ է հասցրել հորը, վնասել մորն ու քրոջը

  • Ներքին կյանք - 14 Սեպտեմբերի 2017, 08:54
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, սեպտեմբերի 12-ին՝ կեսգիշերին մոտ, Գյումրի քաղաքի Կարեն Դեմիրճյան փողոցի բնակիչ, 55-ամյա Նազելի Ադամյանը ահազանգել է Ոստիկանության Մուշի բաժին և հայտնել, որ 29-ամյա որդին՝ Նարեկ Ադամյանը, տանը, գտնվելով հոգեպես անհավասարակշռված վիճակում, շինարարական լուծույթ /ռաստվորիտել/ է լցրել սենյակներում և սպառնում է տունը այրել:

Հայրը՝ 56-ամյա Սայաթ Ադամյանը, փորձել է կանխել այդ ամենը, սակայն Նարեկը դանակով բազմաթիվ հարվածներ է հասցրել հոր մարմնի տարբեր մասերին, այնուհետև վնասել է մոր ձեռքը, իսկ երբ այդ ամենին փորձել է միջամտել քույրը՝ 22-ամյա Աննա Ադամյանը, նա սկսել է կծոտել քրոջը:

Կայքի տեսեկություններով՝ վնասվածքներ է ստացել նաև Նարեկը, ով 2012 թվականից հաշվառված է Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնում: Իսկ Ն. Ադամյանը աշխատում է Գյումրիի պոլիկլինիկաներից մեկում՝ որպես բժշկուհի:

Դեպքի վայր ժամանած Ոստիկանության Մուշի բաժնի օպերատիվ խումբը կարողացել է Ն. Ադամյանին տեղափոխել ստացիոնար բուժման: 

Ամենաընթերցվածը