Ծռերի գործը կկիսեն, դատավորին էլ կփոխեն

  • Ներքին կյանք - 14 Սեպտեմբերի 2017, 08:41
Հրապարակը գրում է, որ վերջին ամիսներին ընթացող 2 քաղաքական դատավարությունների պատասխանատվությունը՝ «Սասնա ծռերի» եւ Ժիրայր Սեֆիլյանի գործերով, դրված է Կենտրոն եւ Նորք-Մարաշ դատարանի դատավոր Մնացական Մարտիրոսյանի վրա։ «Նա համակարգի «վետերաններից» է եւ քաղաքական դատավարություններ վարելիս արդարացրել է իշխանության հույսերը։ Այժմ նա առցանց ռեժիմով ցուցումներ է տալիս դատավորներին։ Եվ եթե Սեֆիլյանի գործը քննող Տաթեւիկ Գրիգորյանից դժգոհ չէ, հատկապես, որ նա մինչեւ դատավոր դառնալն իր օգնականն է եղել, ապա Արտուշ Գաբրիելյանից դժգոհ են, ուստի հնարավոր է նրան փոխարինեն։ Դատական վերնախավը քննարկում է «ծռերի» գործը կիսելու տարբերակը՝ մի մասը կքննվի էրեբունու դատարանում, մյուսը՝ Շենգավիթում: Դա կպատճառաբանեն դատավորների ծանրաբեռնվածությամբ, Կենտրոնի դատավոր Մեսրոպ Մակյանին կգործուղեն Էրեբունու դատարան։ Մի դատավորի էլ Շիրակի մարզից կգործուղեն՝ «ծռերի» գործը քննելու»:

Ամենաընթերցվածը