Այս տարվա ութ ամիսներին կառավարությունը ներգրավել է խոստացած ներդրումների 43 տոկոսը. Նախարար

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 19:05

Այս տարվա ութ ամիսներին կառավարությունը ներգրավել է խոստացած ներդրումների 43 տոկոսը, բայց դա փոքր ծավալ չէ: Այս մասին այսօր խորհրդարանում լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը: Նա նշեց, որ փաստացի ներգրավվել է 376 մլն ԱՄՆ դոլարի ներդրում: 

Հիշեցնենք, որ կառավարությունն այս տարի խոստացել էր 800 մլն դոլար ներդրումներ ներգրավել: Սուրեն Կարայանն ասում է, որ այդ թիվն ապահովելու բոլոր նախադրյալները կան:

"Այդ ներդրումային ծրագրերը, որ հայտարարել ենք՝ 830 մլն դոլար, բաղկացած են 4 մասից: Առաջինը պետության հաշվին կատարվող ներդրումներ, վարկային ծրագրերի և դրամաշնորհների միջոցով, ՏԻՄ մարմինների և մասնավոր հատվածի կողմից ներգրավվող ներդրումներ: Հույս ունենք, որ մինչև տարվա վերջ բոլոր ներդրումային ծրագրերն ամբողջությամբ կիրակնացվեն: Դրա համար բոլոր նախադրյալները կան", ասաց Կարայանը:

Ամենաընթերցվածը