«Երբ ես ձեզ ասում եմ բանակը մարտունակ է, ուրեմն...». Վիգեն Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 17:37
ՀՀ զինված ուժերն այսօր գտնվում են մարտունակ վիճակում, ի վիճակի են կատարել իրենց առջև դրված մարտական խնդիրները: Այս մասին այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը՝ պատասխանելով պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հարցին: Ըստ Վիգեն Սարգսյանի՝ հատուկ հսկողության տակ է զինված ուժերին մատակարարվող վառելիքի որակը:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ վարչապետի մակարդակով հայտարարություն է արվել խոդ չընկնող տանկերի վերաբերյալ: Ինչ-որ բան փոխվե՞լ է: Պատգամավորը նաև ասաց, որ տարիներ շարունակ մենք ծաղրեցինք Ադրբեջանին, բայց այսօր Ադրբեջանը անօդաչու թռչող սարքեր է արտադրում, իսկ մենք հավանաբար բավարար փամփուշտ չունենք:

Ի պատասխան Վիգեն Սարգսյանն ասաց, որ տանկի խոդ ընկնելուց մինչև լրակազմի առկայությունը, այդ ամենը բանակի մարտունակության հարց է: “Եվ երբ ես ձեզ ասում եմ, որ մեր բանակը մարտունակ է, դա ներառված է պատասխանում”,- ասաց նա:

Ինչ վերաբերում է անօդաչու սարքերին, Վիգեն Սագսյանն ասաց, որ Հայաստանն  էլ տեղական արտադրության անօդաչու թռչող սարքեր ունի:

“Իրականում դրանք հենց մեր արտադրության են, ոչ թե այլ ընկերությունների սարքեր են հավաքվում: Այդ անօդաչու թռչող սարքերը ինչպես կատարել են, այնպես էլ շարունակելու են կատարելու իրենց առջև դրված խնդիրները”,- հավելեց նախարարը:

Ամենաընթերցվածը