Նախարարը՝ կառավարության գործունեության 1 տարվա մասին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 17:15
Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարար Վահրամ Մարտիրոսյանը բավարար է գնահատում վարչապետ Կարեն Կարապետյանի պաշտոնավարման մեկ տարին:

Հարցին, թե ինչու բավարար, եթե ոչ գերազանց, նախարարը պատասանեց. «Երկու գնահատական կա՝ բավարար և անբավարար: Սա դպրոց չէ, որ լավ ու գերազանց լինի»,- ասաց նա: Այդուհանդերձ, նախարարը հույս հայտնեց, որ հնարավոր կլինի հետագայում կառավարության աշխատանքը նաև գերազանց գնահատել:

Հարցին, թե 2018 թվականին ո՞ւմ է տեսնում վարչապետի պաշտոնում, նախարարն ասաց, որ մինչ այդ բավական ժամանակ կա, իր ցանկությունների մասին կարող է և չարտահայտվել:

Նա նշեց, որ իր պաշտոնավարման ընթացքում որևէ ծրագիր չի տապալվել, իսկ Հյուսիս-հարավ մայրուղու կառուցման աշխատանքները չեն տապալվել, ծրագիրը երկարացվել է, շարունակվում է:

«Ինչ վերաբերում է տրանսպորտի վիճակին, փոփոխություններ կան, միջպետական կանոնավոր ուղևորափոխադրումները շատացել են»,- ասաց նա՝ հավելելով, որ տրանսպորտի ոլորտում դեռ փոփոխություններ են սպասվում:

Ամենաընթերցվածը