Քրեական հեղինակությունները Էջմիածնում վերադասավորվո՞ւմ են, թե՞ պարզապես վենդետտա. Փաստինֆո

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 16:31
Էջմիածնում նախօրեին սպանված Կարեն Դավթյանը, «Փաստինֆո»-ի տեղեկություններով, մտերիմ ընկերական հարաբերություններ է ունեցել նաեւ սպորտսմեն Համլետ Պատուրյանի հետ, ով սպանվել է կրկին Էջիմածնում՝ 2016 թվականի հունիսի 05-ին: 

Պատուրյանն ըմբշամարտիկ էր և Էջմիածնում նաև որոշ բարեգործական նախաձեռնություններով էր հանդես եկել, հիմնել մարզադպրոց։ Եվ հենց ըմբշամարտի դպրոցի տարածքում էլ տեղի էր ունեցել սպանությունը. հանցագործը գիշերը՝ 00:10-ի սահմաններում, կրակոցներ է արձակել վերադարձող Հ.Պատուրյանի ուղղությամբ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ և դիմել փախուստի: Նա սպանությունից կարճ ժամանակ առաջ էր վերադարձել Հայաստան՝ Վոլգոգրադից:

Հետաքրքիր զուգադիպությամբ ընկերոջ՝ Կարեն Դավթյանի սպանությունը ևս տեղի է ունեցել ժամը 00։10-ի սահմաններում։ Համենայն դեպս այդպես է նշված նախնական տեղեկություններում, և կրկին՝ տուն վերադառնալիս։

Բացառված չէ, որ այս սպանությունները փոխկապակցված են, և քրեական հեղինակությունները Էջմիածնում փորձում են դիրքավորվել։ Հնարավոր վարկածների թվում կարելի է հիշատակել նաև Արթուր Ասատրյանի սպանության նախապատրաստությանը։

Դավթյանն առավել հայտնի է «Տուպիկի Կարեն» մականվամբ եւ մտերիմ հարաբերություններ է ունեցել նաև Հարությունյաների հետ, ովքեր քրեական աշխարհում առավել հայտնի են որպես Կանևսկոյ։

Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ նա առավել մտերիմ է եղել Արմեն Կանևսկոյի հետ, ով մահացել է Ռուսաստանի բանտում, իսկ վերջինիս եղբոր՝ «օրենքով գող» Արտյոմ Կանևսկոյի անունն էլ շրջանառվում էր Դոն Պիպոյի սպանությանը նախապատրատելու գործում։

Մեզ հայտնի դարձած տեղեկություններով՝ սեպտեմբերի 12-ին Լևոն Ավետիսյանի և Կարեն Դավթյանի սպանության փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում երեկ Էջմիածնում կատարվել են խուզարկություններ։

Ամենաընթերցվածը