ՊԵԿ-ը հայտնում է ստուգումների կրճատման պայմաններում հարկային և մաքսային եկամուտների աճի մասին

  • Ներքին կյանք - 13 Սեպտեմբերի 2017, 09:59
Մեկ տարվա ընթացքում (01.09.2016-31.08.2017թթ.) Պետական եկամուտների կոմիտեն ապահովել է 1,139,451.1 մլն դրամ հար​կա​յին և մաքսային եկամուտներ՝ ԱԱՀ վերադարձի գումարը ներառյալ, ինչը շուրջ 6.6 տոկոսով կամ 70,867.1 մլն դրամով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշը: Իսկ առանց ԱԱՀ վերադարձի գումարների հարկային և մաքսային եկամուտները կազմել են 1,082,122.6 մլն դրամ՝ շուրջ 6.2 տոկոսով կամ 62,947.0 մլն դրամով գերազանցելով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի արդյունքները:

Միևնույն ժամանակ, ստուգ​ման ենթակա ռիսկային հարկ վճարողների ընտ​րո​ղա​​կանու​թյան ավտոմատ համակարգի կատարելագործման արդյունքում, շուրջ 47.8 տոկոսով կրճա​​տվել է հար​կա​յին մարմնի կողմից իրականացվող ստուգումների և ուսում​նա​սի​րությունների քա​նակը:

ՀՀ ԿԱ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

Ամենաընթերցվածը