Նման քննարկում բացարձակապես չկա. Վահրամ Բաղդասարյանը՝ ՀՀԿ-Ծառուկյան դաշինք կոալիցիայի մասին

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 17:57
«Ընդհանուր առմամբ քաղաքականության մեջ պետք չէ շտապողականություն ցուցաբերել և դեպքերից առաջ ընկել: Բայց նման քննարկում բացարձակապես չկա»,- այս մասին Ազգային ժողովում լրագրողներին ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը՝ անդրադառնալով ՀՀԿ-Ծառուկյան դաշինք հնարավոր կոալիցիա կազմելու մասին հարցին:

Նրա խոսքով՝ Ծառուկյան դաշինքի հետ չկա նման քննարկում: «Մենք ունենք կոալիցիոն գործընկեր, մեր գործընթացը շարունակվում է, տեսնում ենք շատ բնականոն մեր աշխատանքներն ընթանում են: Եվ մենք կողմնակից կլինենք, որ ունենանք բավական զգոն ընդդիմություն, մեր թիկունքում ունենանք ընդդիմության շունչը, որպեսզի իշխանությունը պատրաստակամ լինի՝ զգալով իր թիկունքում ընդդիմության շնչառությունը»,- ասաց նա:

Բաղդասարյանի խոսքով՝ քաղաքականության մեջ հավերժ ոչինչ չի լինում: «Դա կարող է վերաբերում է 2022 թվականին՝ նոր ընտրություններ, կոալիցիաներ: Դեպքերից առաջ չընկնենք, մենք առայժմ շատ համերաշխ մեր կոալիցիոն գործընկերների հետ շարժվում ենք առաջ և համագործակցում ենք բոլոր քաղաքական ուժերի հետ»,- հավելեց նա:

Ամենաընթերցվածը