ՊԵԿ-ն իրականացնելու է մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգը

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 15:16
Պետական եկամուտների կոմիտեի համար շարունակվում է կարևոր մնալ մաքսային հսկողության «կապույտ ուղի» ընթացակարգի կիրառությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` սեպտեմբերի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանը: 

«Կապույտ  ուղի» ընթացակարգի կիրառությունը շարունակվում է կարևոր մնալ պետական եկամուտների կոմիտեի համար, ինչը նշանակում է, որ մենք սահմանային մաքսային վերահսկողությունը ցանկանում ենք տեղափոխել հետբացթողումնային դաշտ: Այդ աշխատանքները ներկայումս արդեն իսկ իրականացվում են»,- ասաց Վախթանգ Միրումյանը:

Նրա խոսքով`ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների շարունակական ներդրմամբ  նվազեցվել է մաքսավոր-հայտարարատու անմիջական շփումը, բարձրացվել մաքսային հսկողության արդյունավետությունը, ազատականացվել է մաքսային հայտարարագրման դաշտը: 

«2018 թվականի հունվարի 1-ից կգործարկվի մեկ միասնական գանձապետական հաշիվ, որն էական պարզեցում կմտցի վարչարարության գործընթացներում և տնտեսավարող սուբյեկտների համապատասխան հարկային վճարումներ կատարելիս, ինչպես նաև, որ ամենակարևորն է, իրավական հարթությունում վերացնելու է «գերավճար խնդրելու» պրակտիկան, որը խստիվ արգելվում է նաև ՊԵԿ նախագահի հանձնարարականով»,- ասաց Միրումյանը:

Ամենաընթերցվածը