Զավեշտալի ու խորհրդանշական միջադեպ ԱԺ-ում

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 12:15
Ազգային ժողովի փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն այսօր ԱԺ նիստում Արարատ Զուրաբյանին ներկայացրեց որպես «Ելք» խմբակցության պատգամավոր:

Արարատ Զուրաբյանը ՀՀՇ անդամ է եւ պատգամավոր է դարձել «Ծառուկյան» դաշինքի ցուցակով: Երեւում է՝ նրա գաղափարական կողմնորոշումներն են շփոթեցրել Մելքումյանին:

«Նորմալ ա, նորմալ ա, դա էլ ա նորմալ», արձագանքել է Արարատ Զուրաբյանը: Նրա համար իսկապես «դա էլ ա նորմալ», քանի որ գտնվում է գաղափարապես իրեն հակադիր դաշինքում:

Ամենաընթերցվածը