Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 11:27
Հայաստանի եւ Իրանի միջեւ կգործի պարզեցված մաքսային միջանցք։ Համաձայնագիրը սեպտեմբերի 12-ին ՀՀ ԱԺ-ն վավերացրել է 92 կողմ ձայնով։

Համաձայնագիրը ենթադրում է, որ եթե սահմանի մի կողմում բեռը զննվել է, ապա մյուս կողմում կրկնակի եւ մանրակրկիտ զննում չի անցնելու։ Այլ կերպ ասած՝ երկու երկրների մաքսավորները պետք է վստահեն գործընկերների մաքսային հայտարարագրերին։

Ամենաընթերցվածը