Ավտոմեքենան ընկել է Սեւանա լիճը

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 10:57
Գավառ-Սևան ավտոճանապարհին՝ Հայրավանք գյուղի մոտակայքում սեպտեմբերի 12-ին տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար: «ՎԱԶ 21014» մակնիշի ավտոմեքենան ընկել է Սևանա լիճը: Ինչպես տեղեկացրին արտակարգ իրավիճակների նախարարությունից, դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները ավտոմեքենան դուրս են բերել ջրից:

Ամենաընթերցվածը