ՀՀԿ պատգամավորներն ուրիշի փոխարեն են քվեարկում

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 10:49
Ազգային ժողովի նիստի սկզբում, երբ քվեարկություններն էին ընթանում, այսօր ՀՀԿ-ական պատգամավորները քվեարկում էին բացակաների փոխարեն: Դա արձանագրեց ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա վերաքվեարկություն պահանջեց, ասաց, որ ՀՀԿ-ականները հինգ հոգով ութ հոգու տեղ են քվեարկում:

ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը նկատողություն արեց ՀՀԿ-ականներին՝ ասելով, որ այսուհետ ամեն պատգամավոր իր փոխարեն պետք է քվեարկի:

Նիկոլ Փաշինյանը վերաքվեարկություն պահանջեց, բայց  Բաբլոյանը հրաժարվեց կատարել պահանջը:

«Ես երաշխավարում եմ, որ ամեն քվեարկությունից հետո մենք մի քանի վայրկյան ավել կպահենք, որ բոլորս համոզվենք՝ ճիշտ ենք քվեարկել, նոր կանցնենք մյուս հարցին»,- երաշխավորեց ԱԺ նախագահը:

«Ի՞նչ ա նշանակում բոլորիս աչքի առաջ... էս էլ հո Մալաթիայի շուկան չի»,- վրդովվեց Նիկոլ Փաշինյանը:

Ամենաընթերցվածը