Կրակոցներ Էջմիածնում. Կա երկու զոհ

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 10:25
Էջմիածնում այս գիշեր կրակոցներ են հնչել. անհայտ անձը կամ անձինք կրակել են ավտոմեքենայի ուղղությամբ. նախնական տվյալներով՝ 2 անձ սպանվել է:

ՀՀ Քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը NEWS.am-ին հայտնեց, որ ստացած մարմնական վնասվածքներից մահացել են ավտոմեքենայի ուղեւորն ու վարորդը: Նրանց ինքնությունը պարզվել է, Արմավիրի բնակիչներ են։

Ամենաընթերցվածը