ԱԺ-ում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել. ովքեր են թաքնված բազմամիլիոնանոց չարաշահումների հետեւում. Ժամանակ

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 08:47
«Ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանում կոռուպցիոն սկանդալ է բացահայտվել, որը գաղտնի է պահվում: Օրերս աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի մի քանի բարձրաստիճան պաշտոնյաներ, ովքեր տարիներ շարունակ տնօրինել են խորհրդարանի նյութական եւ ֆինանսական միջոցները:

Աշխատանքից ազատվել են ԱԺ աշխատակազմի պետի տեղակալ-գործերի կառավարիչ Էրիկ Մինասյանը, ֆինասատնտեսագիտական եւ հաշվապահահաշվառման վարչության պետի տեղակալ Ռուզաննա Աթոյանը, հաշվապահական հաշվառման բաժնի պետ Սուսաննա Այվազյանը, իսկ ֆինանսատնտեսագիտական եւ հաշվապահական հաշվառման վարչության պետ Վարդան Թորոսյանը, ազատվելով պետի պաշտոնից, նշանակվել է նույն վարչությունում պետի տեղակալ:

Մեր տեղեկություններով՝ նրանց գործունեության ուսումնասիրության արդյունքում բացահայտվել են բազմամիլիոնանոց չարաշահումներ եւ յուրացումներ:

Պատահական չէ, որ այս ամռանը, երբ պատգամավորները ցանկանում էին վերանորոգել իրենց սենյակները, աշխատակազմից նրանց պատասխանում էին, որ խորհրդարանի բյուջեն դատարկ է: Այդ յուրացումները կատարվել են ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի օրոք՝ կա՛մ նրա թողտվությամբ, կա՛մ առանց նրա գիտության»:

Ամենաընթերցվածը