Փյունիկի դպրոցը չի փակվի. աշակերտները վաղվանից կգնան դպրոց

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 08:45
Սեպտեմբերի 11-ին, Կոտայքի մարզի Փյունիկ համայնքի դպրոցականներն ու նրանց ծնողները գնացել էին կառավարություն՝ իրենց դժգոհությունը հայտնելու կառավարության՝ օգոստոսի 24-ի որոշման դեմ, որով Փյունիկ համայնքի դպրոցը միավորվելու է հարեւան Արտավազ համայնքի դպրոցի հետ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ից Փյունիկի շուրջ 42 աշակերտներ իրենց ծնողների հետ բոյկոտել են կառավարության որոշումը եւ մինչ այսօր աշակերտները դպրոց չեն հաճախել:

«Ծնողներին կառավարությունից ընդունել է ինչ-որ մեկը, ծնողներն ասացին, որ աշխատակազմի աշխատակից էր, լսել է նրանց դժգոհությունը եւ հայտնել, որ հարցը կլուծվի, դպրոցը չի փակվի եւ որ երեխաները հանգիստ հաճախեն իրենց հարազատ դպրոց», NEWS.am-ի հետ զրույցում ասաց Փյունիկի գյուղապետ Ռեմ Հովհաննիսյանը:

Փյունիկի դպրոցի տնօրեն Մարաբյանն էլ նշեց, որ վաղվանից աշակերտները բնականոն կհաճախեն դպրոց։ «Ինչ-որ ասել են, որ գործընթացը կկասեցնեն եւ երեխաներն էլ պետք է հաճախեն դպրոց..-նշել է տնօրենը:

Ամենաընթերցվածը