Սամվել Կարապետյանը կրտսեր որդուն է ամուսնացնում. Հրապարակ

  • Ներքին կյանք - 12 Սեպտեմբերի 2017, 08:31
Հրապարակ թերթը գրում է. «Սեպտեմբերի 16-ին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի կրտսեր որդու՝ Կարենի հարսանիքն է։ Մեր տեղեկություններով, Կարենի ընտրյալը՝ Լիլիթը, սովորական հայկական ընտանիքից է։ Հարսանեկան խնջույքը կայանալու է «Սաֆիսա» հանդիսությունների սրահում, որտեղ սովորաբար բոլոր մոսկվաբնակ հայ մեծահարուստներն անցկացնում են իրենց միջոցառումները։ Ի դեպ, Կարապետյանի ավագ որդու՝ Սարգսի հարսանիքը եւս այդ ռեստորանում է կայացել։ Այն ժամանակ գրվեց, որ հայերը զվարճանում են ադրբեջանական ռեստորանում: Հարսանիքին մեծ թվով բարձրաստիճան պաշտոնյաներ, օլիգարխներ են հրավիրված Հայաստանից՝ սկսած նախագահից, կաթողիկոսից, վարչապետից, Սամվել Ալեքսանյանից մինչեւ Կարապետյանների ընտանիքի հետ մտերիմ ներկա եւ նախկին պաշտոնյաներ՝ Հովիկ Աբրահամյան, Գագիկ Բեգլարյան եւ այլք»։

Ամենաընթերցվածը